«Պաղեստինին աջակցելն Իրանի անշրջելի քաղաքականությունն է». Էբրահիմ Ռաիսին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցությունը որակել է Իսլամական Հանրապետության մշտական և անշրջելի քաղաքականությունը և հիշեցրեց, որ նրանք, ովքեր լռում են Իսրայելի հանցագործությունների մասին, պետք է պատասխան տան իրենց ներկայիս պահվածքի համար Աստծո, իրենց խղճի և պատմության դատարանի առաջ: Այս մասին գրում է «Մեհր» գոծակալությունը:
«Սիոնիստական ռեժիմի լկտի քաղաքականությունը՝ Գազայի բնակիչներին իրենց հայրենիքից բռնի կերպով տարհանելու վերաբերյալ, թեև երբեք չի իրականացվի, հակասում է միջազգային բոլոր օրենքներին, էթիկայի և մարդկային սկզբունքներին», - հավելել է նա:
Ռաիսին խստորեն քննադատել է որոշ կառավարությունների և միջազգային կազմակերպությունների լռությունը մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ, որոնք այս օրերին Իսրայելն իրականացնում է Պաղեստինի ժողովրդի դեմ։
«Աստծուն և մարդկային խղճին հավատացողները կամ պատմության իսկությանը հավատացողները, ովքեր լռել են այս օրերին, պետք է իմանան, որ իրենց պահվածքի համար պատասխան կտան Ամենակարող Աստծո, արթնացած խղճի և պատմության դատաստանի առաջ»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Դու չես կարող սրանից հրաժարվել». Վարդան Օսկանյանը` Փաշինյանին
Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցը, դա արցախահայութ...
Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել
Իրավապահները քրեական գործ են հարուցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաըն...
Մեցոլան` Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին
Եվրախորհրդարանը քաղաքական մարմին է և հետևողական է լինելու երեք սկզբունքների իրականացման ապահովմանը։ Ստրասբուրգում ՀՀ վար...
Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է նախագահին իմփիչմենթի ենթարկելու հայցը
Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը։ Այս մասին գրո...