«Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամ չկա». Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպան
Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպանը հայտարարել է, թե Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամ չկա: Sky News-ի մեկնաբան Քեյ Բերլիի այն հարցին, թե ինչ կարծիք ունի մարդասիրական ճգնաժամի մասին, Ցիպի Հոթովելին ասել է.«Մարդասիրական ճգնաժամ չկա»:
«Իսրայելը պատասխանատու է իսրայելցիների անվտանգության, ՀԱՄԱՍ-ը՝ պաղեստինցիների անվտանգության համար: Հիմա ՀԱՄԱՍ-ի վճարելու ժամանակն է»:
Դեսպանը պնդել է, որ ՀԱՄԱՍ-ն այժմ խոչընդոտում է սեփական ժողովրդի տարհանմանը, և որ Իսրայելը պաղեստինցիներին հնարավորություն է տվել հեռանալ:
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումից հետո Իսրայելը դադարեցրել է ջրի, Էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումը Գազայի հատված: Անկլավի հիվանդանոցները հայտնել են, որ բավարար ռեսուրսներ չունեն աշխատանքը շարունակելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելից Հայաստան հատուկ չվերթի ինքնաթիռը քիչ առաջ ժամանեց Երևան
ՀՀ քաղաքացիներին Իսրայելից Հայաստան տեղափոխող հատուկ չվերթի ինքնաթիռը քիչ առաջ ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան։...
Վագիֆ Խաչատրյանը դատավարությունից մեկ օր առաջ զանգել է հարազատներին
Շուրջ երեք ամիս Բաքվի բանտում պահվող արցախցի Վագիֆ Խաչատրյանը իր դատավարությունից մեկ օր առաջ զանգել է հարազատներին։ Այս...
Հայտնի է` Իսրայելից քանի ՀՀ քաղաքացի է տեղափոխվում Երևան
Մեկնարկել է Թել Ավիվ - Երևան չվերթը: Չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգո...
Երևանի համար նախատեսվում է ձեռք բերել 250 էլեկտրական ավտոբուս
Հոկտեմբերի 13-ից ուժի մեջ են մտել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված լրացումները, որոնք համայնքին...