Սաուդյան Արաբիան դադարեցնում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը
Սաուդյան Արաբիայի իշխանությունները Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմին փոխանցել են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը դադարեցնելու որոշման մասին։ Այս մասին, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել է Bloomberg լրատվական գործակալությունը:
Երեկ Սաուդյան Արաբիա է ժամանել ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինկենն, ով նախագահ Բայդենի կարգադրությամբ Մերձավոր Արևելք է մեկնել իսրայելա-պաղեստինյան արյունալի հակամարտության կապակցությամբ:
Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, Ալ-Ռիադը դադարեցրել է հարաբերությունները կարգավորելու դիվանագիտական աշխատանքն այն բանից հետո, երբ անցած շաբաթ օրը մեկնարկած հակամարտության ընթացքում Իսրայելը ծանր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին և շրջափակել է այդ տարածքը:
Ըստ լրատվականի, Սաուդյան Արաբիայի որոշումը «լուրջ հարված է նախագահ Ջո Բայդենի հավակնություններին և Մերձավոր Արևելքում նրա քաղաքականությանը, քանի որ Վաշինգտոնը մտադիր էր նպաստել տարածաշրջանում հարաբերությունների բարելավմանը»:
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Սաուդյան Արաբիան դադարեցրել է հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորումը։ Համապատասխան բանակցությունները հետաձգվում են։
Լրատվականի մեկ այլ զրուցակից ասել է, որ Վաշինգտոնն օրերս կոչ է արել Ալ-Ռիադին դատապարտել «Համաս» շարժման գործողությունները, սակայն թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը մերժել է կոչը:
Նմանատիպ հոդվածներ
Պետդեպն արձագանքել է Politico-ի՝ առաջիկայում Ադրբեջանի՝ Հայաստան հնարավոր ներխուժման մասին հրապարակմանը
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լո...
Ադրբեջանցիներն արգելանքի էին վերցրել և որոշակի ժամանակ անց ազատ արձակել. Ներսիսյանը մանրամասնում է
Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ընտանիքով նույնպես տեղափոխվել է ՀՀ: Սակայն այդ գործընթացը այդքան էլ սահուն չ...
Միջազգային գործընկերները խոստացել են ՀՀ-ին 35 մլն եվրո տրամադրել ԿԽՄԿ-ի միջոցով
Հայաստանի միջազգային գործընկերներն ավելի քան 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտ...
«Դու չես կարող սրանից հրաժարվել». Վարդան Օսկանյանը` Փաշինյանին
Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցը, դա արցախահայութ...