ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում տղամարդը հարձակվել է դպրոցականների վրա. կա զոհ և վիրավորներ
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող լիցեյում տղամարդը դանակով հարձակվել է դպրոցականների վրա և սպանել ուսուցչուհուն, հայտնում է BFMTV-ն, տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-ի սահմաններում Արրաս քաղաքի Գամբետա լիցեյում՝ Պա-դե-Կալե դեպարտամենտում: Հեռուստաալիքի տվյալներով՝ ուսուցիչը տեղում մահացել է դանակի հարվածներից։ Եվս մի քանի մարդ վիրավորվել է։
Ոստիկանության աղբյուրի համաձայն՝ հարձակման ժամանակ մարդասպանը բղավել է «Ալլահ աքբար»:
Ավելի ուշ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դամանենը հայտնել է, որ հարձակվողը ձերբակալվել է։ Պարզվել է, որ նա Չեչնիայից է, 20 տարեկան: BFMTV-ի փոխանցմամբ՝ երիտասարդը պետական անվտանգությանը սպառնացող անձանց ցուցակում է։ Նրա եղբորը բերման են ենթարկել մեկ այլ դպրոցում, վերջինիս մոտ զենք չի հայտնաբերվել։
Նշվում է, որ սպանված ուսուցիչը գրականություն էր դասավանդում: Վիրավորների թվում են ևս մեկ ուսուցիչ, որը վերակենդանացման բաժանմունքում է և անվտանգության աշխատակիցը, որի վիճակը գնահատվում է ծանր: Աշակերտներից ոչ ոք չի տուժել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախումներ Իսրայելում` պատանդների ազատ արձակման պահանջով ցույցի ժամանակ
Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբի մոտ Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման պահանջով ցույցի ժամանակ բախումնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում տուրիստական ավտոբուսն ընկել է ձորը. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի Պրիմորիե երկրամասում Չինաստանից ժամանած տուրիստական ավտոբուսն ընկել է ձորը: Նախնական տվյալներով զոհվել է 2 մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորդառատ անձրևներ և ջրհեղեղ` Իռլանդիայում
«Բաբետ» փոթորիկը հարվածել է Իռլանդիայի արևելյան ափին` բերելով հորդառատ անձրևներ և ջրհեղեղ։ Այս մասին հայտնում է Euronews...
Հայտնաբերվել է Հայաստանում ՌԴ Ներքին գործերի փոխնախարարի ներկայացուցչի դին
Այսօր տեղեկատություն է տարածվել այն մասին, որ իր աշխատասենյակում հայտնաբերվել է Հայաստանում ՌԴ Ներքին գործերի փոխնախարար...