ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք սկսեցինք, Իսրայելը կհաղթի. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսանյութ է հրապարակել Գազայի հատվածում իսրայելական ռազմական ուժերի օդային հարվածների մասին և գրել. «Մենք սկսեցինք, Իսրայելը կհաղթի»:

 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարն այնքան վճռական կլինի, որ կփոխի Մերձավոր Արևելքը

 

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում։ Իսրայելում զոհվել է ավելի քան 800 մարդ, եւս 2,5 հազարը վիրավորվել է։ Գազայի հատվածում զոհվել է 576 մարդ, վիրավորվել՝ 2,9 հազար բնակիչ։ Իսրայելին աջակցել են Եվրամիության երկրները, ԱՄՆ-ն, իսկ Իրանը և Լիբանանը աջակցել են պաղեստինցի գրոհայինների գործողություններին։
 

Պատահարներ