Օտարերկրյա հեռարձակողների համար՝ սահմանվել են նոր խաղի կանոններ․ Մխիթար Հայրապետյան
ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի մարտի 5-ին հավանություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքին, որից հետո շրջանառության մեջ է դրվել նույն օրենքի փոփոխությունների երկրորդ փաթեթը։ Վերջինիս նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, և այն առաջիկայում կներկայացվի ԱԺ երկրորդ ընթերցման։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Փոփոխությունների երկրորդ փաթեթում անդրադարձել ենք նաև եթերի բովանդակությանը, դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը, բռնության, սահմանադրական կարգի տապալման և նմանօրինակ՝ դեռևս քրեական օրենսգրքով պատժելի արարքները հեռուստատեսալսողական բովանդակությամբ հանրությանը մատուցելու պարագայում պատասխանատվության շրջանակ ենք սահմանել թե՛ ցանցային օպերատորների, թե՛ հեռարձակողների համար:
Օտարերկրյա հեռարձակողների պարագայում ՀՀ ներքին քաղաքական կյանքին միջամտության դեպքում սահմանվել են նոր խաղի կանոններ»,-նշել է նա։
Հայրապետյանը հավելել է, որ ակնկալում են՝ օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կընդունվի և ուժի մեջ կմտնի առաջիկա ամիսներին։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը՝ Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Փետրվարի 16-ին Միացյալ Նահանգներում նշվում է նախագահի օրը և այ...
Ռուբլին կտրուկ թանկացել է՝ դոլարն էժանացել․ տարադրամի փոխարժեքը՝ փետրվարի 16-ին
Տարադրամի փոխարժեքներն ըստ rate.am-ի․ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 374,35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 379,1...