ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելի բանակը մեծ թվով զորքեր ու զինտեխնիկա է ուղարկում Լիբանանի հետ սահման

Իսրայելի բանակը մեծ թվով զորքեր ու զինտեխնիկա է ուղարկում Լիբանանի հետ սահման։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հարձակվել է Լիբանանի տարածքի վրա: Արաբական և իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Իսրայելի պաշտպանության բանակը հրթիռային հարված է հասցրել Լիբանանի տարածքին։

 

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։

Պատահարներ