ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայում ոչնչացվել են ֆինանսների նախարարության և տրանսպորտի նախարարության շենքերը. սոցցանցեր

Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայում ոչնչացրել են ֆինանսների նախարարության և տրանսպորտի նախարարության շենքերը։ Այս մասին գրում է RT-ն՝ հղում տալով սոցցանցերում տարածված տեղեկատվությանը:

 

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարն այնքան վճռական կլինի, որ կփոխի Մերձավոր Արևելքը:

 

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում։ Իսրայելում զոհվել է ավելի քան 800 մարդ, եւս 2,5 հազարը վիրավորվել է։ Գազայի հատվածում զոհվել է 576 մարդ, վիրավորվել՝ 2,9 հազար բնակիչ։ Իսրայելին աջակցել են Եվրամիության երկրները, ԱՄՆ-ն, իսկ Իրանը և Լիբանանը աջակցել են պաղեստինցի գրոհայինների գործողություններին։

 

 

Քաղաքականություն