«Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ». Տիգրան Բալայանը
Հայաստանն Ադրբեջանի կողմից ներխուժման է սպասում «շաբաթների ընթացքում»: Այս մասին Brussels Signal-ի հետ հարցազրույցում ասել է Բելգիայում ՀՀ դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը՝ նշելով, որ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիային կհետևի հենց Հայաստանի վրա հարձակումը»:
«Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ։ Ադրբեջանին կանգնեցնող չի լինի, եթե նա «չբախվի, այսպես կոչված, «հավաքական Արևմուտքի» կողմից ձեռնարկվող շատ գործնական քայլերի հետ»,- ասել է Բալայանն ու ընդգծել, որ միջազգային իրավունքը հարգելու մասին Ադրբեջանի տված խոստումները դատարկ են, իսկ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ հավակնություններ չունենալը՝ բլեֆ։
Դեսպանը նշել է, որ գործնական միջոցներ կան, որոնցով ԵՄ-ն կարող է դիմակայել Ադրբեջանին և Ալիևին։
Բալայանն առաջարկել է, որ ԵՄ-ն Ալիևին վերջնաժամկետ տա իր բանակը Հայաստանի սահմանից դուրս բերելու համար։ Չկատարելու դեպքում՝ ԵՄ-ի հետ Ադրբեջանի առանց վիզայի համաձայնագիրը կասեցնեն։ Նա նաև շեշտել է, որ անհատական պատժամիջոցները կարող են հստակ ուղերձ հղել։
Նմանատիպ հոդվածներ
«Մեղրիի երթուղու ստեղծումը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ». Գալուզին
ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը մեկնաբանել է հայ-ադրբեջանական տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ...
ԼՂ ինքնալուրծարմամբ հայ-ադրբեջանական հшկամարտությունում վերջակետ դեռ չի դրվել. ՌԴ փոխարտգործնախարար
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել ՌԲԿ-ին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև...
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեսպանությունը Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Օտարերկրյա անձանցից ոչ ոք չի մասնակցել ընտրություններին»․ Գալջյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.Երևի կհիշեք, որ քարոզարշավի ժամ...