«Եթե սահմանազատում լիներ, կիմանային՝ արդյո՞ք Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքների վրա». Գալուզին
ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է լրագրողի դիտարկումը, որում ասվում է․ «2021թ․ մայիսին և 2022թ․ սեպտեմբերին, երբ հարձակումներից տուժեցին հայկական Վարդենիս և Ջերմուկ քաղաքները, արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից են հարվածներն եղել, ու հենց՝ Հայաստանի տարածքում»։
Փոխնախարարը պատասխանել է. «Եթե կողմերը ի սկզբանե իրականացնեին այն, ինչ պայմանավորվել են 2020թ․ նոյեմբերին, այն է՝ սահմանների սահմանազատում և սահմանագծում, այդ ժամանակ պարզ կլիներ, թե ով որտեղ է հարվածել, ով ինչ և ինչպես է գրավել։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ՀԱՊԿ անդամները, հավատարիմ լինելով իրենց դաշնակցային պարտավորություններին, լիովին պատրաստ էին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որը, տեղակայման դեպքում, հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում շատ ավելի լուրջ կայունացնող գործոն կծառայեր, քան Երևանի կողմից իր տարածք հրավիրված, այսպես կոչված, Եվրամիության դիտորդական առաքելությունը, որը, մեր հավաստի տվյալներով, զբաղվում է միայն հետախուզական գործունեությամբ», - հայտարարել է Գալուզինը։
Նմանատիպ հոդվածներ
«Մեղրիի երթուղու ստեղծումը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ». Գալուզին
ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը մեկնաբանել է հայ-ադրբեջանական տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ...
ԼՂ ինքնալուրծարմամբ հայ-ադրբեջանական հшկամարտությունում վերջակետ դեռ չի դրվել. ՌԴ փոխարտգործնախարար
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել ՌԲԿ-ին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև...
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեսպանությունը Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Օտարերկրյա անձանցից ոչ ոք չի մասնակցել ընտրություններին»․ Գալջյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.Երևի կհիշեք, որ քարոզարշավի ժամ...