Ի՞նչ իրավիճակ է Իսրայելում բնակվող հայերի շրջանում. «Հրապարակ»
Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ գիշերը հրթիռակոծվել է նաև իրենց քաղաքը, որտեղ շուրջ 1000 հայ է բնակվում։
«Պետախ Տիկվան, ինչպես մյուս կենտրոնական քաղաքները, հայտնվել էր հրթիռահարման թիրախում, այս պահին վիրավորների մասին տեղեկություն չունեմ։ Հայերի շրջանում տուժածներ չկան»։
Նրա խոսքով, գիշերվանից միչև այս պահը Իսրայելի հարավային շրջանները հրթիռահարվում են։
«Իսրայելի բանակն ամբողջությամբ մաքրել է Հարավային շրջաններն արաբ ահաբեկիչներից, բայց ռազմական գործողությունները շարունակվում են։ Բացի այդ, հրեական հատուկ ծառայությունների ստորաբաժանումները գերիների ազատագրման խնդիրներն են լուծելու»,-մանրամասնել է լրատվականի զրուցակիցը։
Չերնամորյանը հավելել է, որ այս պահին իրավիճակն իրենց քաղաքում համեմատաբար հանգիստ է, մարդիկ գտնվում են իրենց բնակարաններում։
Ինչ վերաբերում է Երուսաղեմին, որտեղ նույնպես բազմաթիվ հայեր են ապրում, այդ քաղաքում ապրող հասարակական գործիչ, ՀՅԴ ներկայացուցիչ Սերոբ Սահակյանը հավաստիացրել է, որ այնտեղ ևս առայժմ հանդարտ վիճակ է, իսկ հայերի շրջանում, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
99.3 տոկոսի տվյալները մշակված են. Բաղդասարյանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 632 անձ է ժամանել ՀՀ և ներկա փուլում իրականացվում է տվյալների հաշվառման և ն...
«Եթե իրավիճակը լարվեց, ապա ֆիզիկապես հայ համայնքին տարհանել հնարավոր չի լինի». Չերնամորյան
Իսրայելի հայ համայնքը հուսով է, որ Հայաստանի կառավարությունը ինքնաթիռ կուղարկի եւ կտարհանի ծերերին, կանանց եւ երեխաներին...
Նոր մանրամասներ` Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթի վերաբերյալ
Հոկտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումն...
ԼՂ-ից ՀՀ եկած բոլոր անձինք հնարավորություն կունենան դիմելու և ստանալու 100.000 դրամը. փոխվարչապետ
Մարդկանց հոսքի ինտենսիվությունը շարունակում է մնալ նույնը, սակայն կառավարելի է, քանի որ Գորիսում և Վայքում բավական մեծ ռ...