99.3 տոկոսի տվյալները մշակված են. Բաղդասարյանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 632 անձ է ժամանել ՀՀ և ներկա փուլում իրականացվում է տվյալների հաշվառման և նույնականացման գործընթացը։ Ըստ Քաղաքացիության և միգրացիայի ծառայության տրամադրած թվերի, այս պահի դրությամբ 99.3 տոկոսի տվյալները մշակված են, նրանք հաշվառված և նույնականացված են: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելիս հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Տեղաբաշխումը շարունակվում է ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ՝ Երևանում։ Որոշ դեպքերում առաջնային կեցավայր մեկնածներն այժմ տեղափոխվում են ավելի հարմար բնակավայրեր, որպեսզի առաջիկա 6 ամսում արդեն վարձակալած բնակավայրերում շարունակեն ապրել», - նշեց նա: և հավելեց, որ այսօրվա դրությամբ 76 692 մարդ գտնվում է Հայաստանի տարբեր մարզերում։
«Ընդհանուր ժամանածներից շուրջ 58 հազար հոգու տեղավորման և կեցության հարցում աջակցել է պետությունը։ Մյուսների դեպքում տրամադրվել են որոշակի սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք»,- ասաց Բաղդասարյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե իրավիճակը լարվեց, ապա ֆիզիկապես հայ համայնքին տարհանել հնարավոր չի լինի». Չերնամորյան
Իսրայելի հայ համայնքը հուսով է, որ Հայաստանի կառավարությունը ինքնաթիռ կուղարկի եւ կտարհանի ծերերին, կանանց եւ երեխաներին...
ԼՂ-ից ՀՀ եկած բոլոր անձինք հնարավորություն կունենան դիմելու և ստանալու 100.000 դրամը. փոխվարչապետ
Մարդկանց հոսքի ինտենսիվությունը շարունակում է մնալ նույնը, սակայն կառավարելի է, քանի որ Գորիսում և Վայքում բավական մեծ ռ...
Նոր մանրամասներ` Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթի վերաբերյալ
Հոկտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումն...
Շուռնուխում և Որոտանում տունը կորցրած անձինք 68,000 դրամ աջակցությունը կստանան ևս 5 ամիս
Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը...