ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը կորցրել է վերահսկողությունը ոստիկանական բաժանմունքներից մեկի նկատմամբ
Իսրայելը բախումների ընթացքում կորցրել է վերահսկողությունը երկրի հարավային մասում գտնվող Սդերոտ քաղաքի ոստիկանական բաժանմունքի նկատմամբ, գրում Է Al Jazeera-ն: Տեղեկատվությունը փոխանցում է rbc.ru-ն:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական շարժումը ռազմական գործողություն է սկսել Իսրայելի դեմ, որը ստացել է «Ալ-Աքսա փոթորիկ» անվանումը: Շարժման ռազմական թևի ղեկավար Մուհամեդ ադ-Դեյֆի պնդմամբ՝ առավոտից իսրայելական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 5 հազար հրթիռ և արկ:
ՀԱՄԱՍ-ը իսրայելական կողմին մեղադրում է Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող «Ալ-Աքսա մզկիթ բազմիցս ներխուժելու» մեջ: Ադ-Դեյֆը հայտարարել է, որ Իսրայելի մեղքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր պաղեստինցիներ: Բացի այդ, ըստ նրա, Իսրայելը մերժել է գերիների փոխանակման առաջարկները:
Ադ-Դեյֆը կոչ է արել «իսլամական դիմադրությանը Լիբանանում, Իրաքում, Սիրիայում և Լիբանանում» աջակցել ՀԱՄԱՍ-ին: Ինչպես հաղորդում Է Al Jazeera-ն, պաղեստինյան «Իսլամական ջիհադ» ռազմականացված շարժումից հայտարարել են, որ միանում են ՀԱՄԱՍ-ի գործողություններին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ՝ Իսրայելում կատարվողից
Կիրակի գիշերը Իսրայելը մի քանի ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 230 Գազայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ՝ Իսրայելում կատարվողի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «մարտական պատրաստության վիճակի» մասին Գազայի հատվածից սահմանամերձ շրջաններ գր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական բանակի հարվածների կադրերը՝ ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
Համացանցում հրապարակվել են Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների կադրերը ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին: Կադրերում երևում...
«Իսրայելը կհաղթի այս պատերազմում». երկրի ՊՆ նախարարի հայտարարությունը
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը «լուրջ սխալ» է թույլ տվել՝ հա...