Փաշինյանը շտապ զրույց է ունեցել ՌԴ-ում դեսպանի հետ. ԶԼՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրատապ զրույց է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ՝ նրանից պահանջելով հստակ պարզել, թե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ-ում ում հովանավորությունն է վայելում, ինչ ծրագիր է գծագրված, ինչ է հնարավոր սպասել: Տեղեկությունը հայտնում է «Ժամանակ» օրաթերթը։
Ըստ պարբերականի` Փաշինյանի քաղաքական իշխանությունը անակնկալի է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ներկայացրած քաղաքական հայտից:
«Նրանք Արշակ Կարապետյանի թեման համարում էին փակված և արդեն չէին էլ հիշում, որ հերթական նախարարներից մեկին անակնկալ պաշտոնանկ անելուց հետո, հնարավոր է, ինչ-որ իրադարձություններ գծագրվեն»,– գրում է լրատվամիջոցը:
Օրաթերթը նշում է, որ Արշակ Կարապետյանը հստակ մեղադրանքներ հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ ինքը չի ենթարկվել Փաշինյանի «չկրակել» հրամանին և թշնամու հարձակումների ժամանակ կոշտ պատասխան կրակի հրահանգ է տվել, որից հետո անակնկալ իրեն պաշտոնանկ է արել Փաշինյանը:
«Իհարկե, չի բացառվում, որ ամեն ինչ այդպես էլ եղել է, քանի որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները երեկ՝ ԱԺ բրիֆինգների ժամանակ, չկարողացան հստակ հերքել Կարապետյանի փաստարկները: Փաշինյանն էլ դեռ չի հերքել: Տարակուսելի է, սակայն, որ նախկին իշխանությունների օրոք ՊՆ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Կարապետյանը մինչ այս ոչինչ չէր խոսում»,– գրում է «Ժողովուրդը»:
Ըստ թերթի` Արշակ Կարապետյանն այն մարդն է եղել, որը Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իշխանության համար ուղիներ է բացել դեպի ՌԴ ռազմաքաղաքական էլիտա՝ ռուսներին համոզելով, որ Փաշինյանն ու թիմակիցները «սորոսական չեն», ինչպես կասկածում էին ռուսները, և արժե աշխատել երիտասարդ հեղափոխականների հետ: Հիմա հենց ինքն է դուրս եկել Փաշինյանի իշխանության դեմ:
Նմանատիպ հոդվածներ
ՄԻԵԴ-ն ի օգուտ ՀՀ-ի 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ...
Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանի...
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել
Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղե...
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավայր և տեսակցել Ռուբեն Վարդանյանին: Նրան հնարավորություն է տր...