ՄԱԿ-ի միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին կքննի Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի
Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի պատճառով Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ լսումների օր է նշանակել հոկտեմբերի 12-ը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է դատարանի հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանը հայցադիմում է ներկայացրել միջազգային իրավունքում ամրագրված իրավունքների պահպանման և պաշտպանության համար` «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխան` կոչ անելով միջանկյալ միջոցներ ձեռնարկել Բաքվի նկատմամբ:
«Միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը, հինգշաբթի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, կանցկացնի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) կիրառման գործով հանրային լսումներ», - ասված է դատարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Նմանատիպ հոդվածներ
ՄԻԵԴ-ն ի օգուտ ՀՀ-ի 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ...
Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանի...
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել
Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղե...
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավայր և տեսակցել Ռուբեն Վարդանյանին: Նրան հնարավորություն է տր...