ՄԱԿ-ի առաքելությունը շուտով կրկին կմեկնի Արցախ
ՄԱԿ-ի առաքելությունը շուտով կրկին կմեկնի Արցախ: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հենրի Կլյուգեի հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ ՄԱԿ-ի առաքելությունը, ամփոփելով մեկօրյա այցն Արցախ, հայտարարել էր, որ իրենց տվյալներով՝ այնտեղ մնացել է մնացել է 50-ից 1 հազար հայ։
«Առաքելությունը ցնցված է, թե ինչպես են տեղի բնակիչները հանկարծակի լքել իրենց տները, ինչպես նաև տառապանքներից, որոնք կարող էին դրա պատճառը լինել»,- հայտարարել է ՄԱԿ-ի առաքելությունը։
Պաշտոնական Երևանը այցից հետո տարածված հաղորդագրությունը «խիստ կողմնակալ է» որակել՝ ընդգծելով, որ այն չի արտացոլում իրավիճակը գետնի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանի...
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել
Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղե...
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավայր և տեսակցել Ռուբեն Վարդանյանին: Նրան հնարավորություն է տր...
ՌԴ ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղա...