«Հայաստանի հետ երկխոսություն կսկսվի տեսնելու համար, թե ինչ կարիքներ ունի». Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու թեմային՝ նշելով, որ այդ հարցով Հայաստանի հետ երկխոսություն կսկսվի։
Կատրին Կոլոննան այս մասին ասել է France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Հայաստանի հետ երկխոսություն կսկսվի տեսնելու համար, թե ինչ կարիքներ ունի»,- Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայի վերաբերյալ ասել է Կոլոննան։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որ հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որպեսզի վերջինս կարողանա իր պաշտպանությունը ապահովել:
Նմանատիպ հոդվածներ
ՄԻԵԴ-ն ի օգուտ ՀՀ-ի 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ...
Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանի...
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել
Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղե...
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավայր և տեսակցել Ռուբեն Վարդանյանին: Նրան հնարավորություն է տր...