Ռուբեն Վարդանյանը սկսել է ցուցմունք տալ. ադրբեջանական ԶԼՄ
Ռուբեն Վարդանյանը սկսել է ցուցմունք տալ, գրում է Caliber-ը։
«Ռուսաստանաբնակ հայազգի գործարարը, որը 2022 թվականին հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և հիմնվել Ստեփանակերտում, ակտիվորեն ցուցմունքներ է սկսել տալ Բաքվի քննչական մարմիններում, այդ թվում նաև կապված արտասահմանում իր բազմաթիվ շփումների հետ։ Հայտնի է դարձել Վարդանյանի և «Քարնեգի» կենտրոնի փորձագետ Թոմաս Դե Վաալի համագործակցության մասին։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ Դոնեցկից Ալեքսանդր Բորոդայը, որն այժմ ՌԴ Պետդումայի պատգամավոր է, ֆինանսավորվել է Վարդանյանի կողմից։
Նաև հայտնի է դարձել USAID-ի նախագահ Սամանթա Փաուերի և Ռուբեն Վարդանյանի շատ սերտ շփման մասին։ Փաուերը միժամանակ ֆինանսավորում է Ուկրաինայի անջատողականներին։ Պետք չէ բացառել, որ Վարդանյանը երկակի գործակալ է, ինչի մասին խոսում է ձերբակալությունից հետո Վարդանյանի ճակատագրի հանդեպ Մոսկվայի անտարբերությունը»,
- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Իսլամակա...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...
Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆ
Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Այս մասին  ...
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությա...