Ադրբեջանը կփորձի օգտվել ՀՀ–ի և ՌԴ–ի լարված հարաբերություններից և ավելին ստանալ. ԱԺ պատգամավոր
Ադրբեջանի քաղաքական ախորժակը, հատկապես Արցախի հետ կապված այսպիսի հանգուցալուծման պայմաններում, էականորեն բարձրացել է։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանը փորձելու է օգտվել ստեղծված իրավիճակի քաղաքական, ռազմական, նաև բարոյահոգեբանական առավելությունից, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի և այս տարածաշրջանի հիմնական դերակատար Ռուսաստանի միջև ձևավորված խիստ լարված հարաբերությունները, և փորձելու է ստանալ ավելին»,– նշել է Աբրահամյանը։
Նրա խոսքով` այս պահին Ադրբեջանը երկու խնդիր է փորձում լուծել` Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի լիարժեք մաս դարձնել Թուրքիային` այդպիսով նաև ավտոմատ կերպով մեծացնելով Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում։
Ադրբեջանը նաև փորձում է վերանայել իր մոտեցումներն ու պահանջները, որոնք ձևավորվել էին 44-օրյա պատերազմից հետո և ներկայացվում էին ՀՀ իշխանություններին։
«Ադրբեջանը կարծում է, որ իր պահանջների ծավալը կարող է մեծացնել»,– ասել է Աբրահամյանը։
Ըստ նրա` բանակցային գործընթացում ճնշումները մեծանալու են և ադրբեջանական քաղաքականությանը համապատասխան` ուղեկցվելու են նաև ուժի կիրառման սպառնալիքներով։ Այս իրավիճակում նաև չի բացառում, որ առաջիկայում հնարավոր է` նոր դաշտ ձևավորվի Ադրբեջանի մասշտաբային գործողությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը. Aravot
Համացանցում քիչ առաջ տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իբր Հակարիի կամրջի մ...
ՄԻԵԴ-ն ի օգուտ ՀՀ-ի 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ...
Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Այս նախագծի իրակա...
Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանի...