Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ։ Վալերի Բուայեն այս մասին ասել է «C dans l'air» հաղորդման ժամանակ։
«Կարծում եմ՝ այսօր Հայաստանին պետք է պաշտպանել, բայց ոչ այն դիմակահանդեսի միջոցով, որը այսօր տեղի է ունենում (նկատի ունի ՄԱԿ առաքելության այցը ԼՂ-խմբ․)։ Դուք ունե՞ք Ադրբեջանի կողմից ընտրված՝ առաքելությանը մասնակցող պետությունների ցանկը։ Այնտեղ (Լեռնային Ղարաբաղում-խմբ․) այլևս ոչ ոք չկա»,- ասել է Բուայեն։
Նա հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է հետ կանչի իր դեսպանին Ադրբեջանից և պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։
Երեսուն տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը առաջին անգամ մեկօրյա այց էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղ, որին հաջորդել էր առաքելության հայտարարությունը։ Ըստ ՄԱԿ-ի առաքելության հայտարարության՝ նրանք «ցնցված են Լեռնային Ղարաբաղը լքելու բնակչության հանկարծակի որոշումից»։ ՄԱԿ-ի առաքելության հայտարարության մեջ նաև նշված է, որ քաղաքացիական, գյուղատնտեսական ենթակառուցվածքների վնասներ, ավերածություններ, ինչպես նաև որևէ անկած անասուն կամ ընտանի կենդանի չեն հայտնաբերել։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ ԼՂ այց կատարած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը. Aravot
Համացանցում քիչ առաջ տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իբր Հակարիի կամրջի մ...
ՄԻԵԴ-ն ի օգուտ ՀՀ-ի 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ...
Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Այս նախագծի իրակա...
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չի հրաժարական տալիս
«Եթե ես իմանամ, որ իմ հրաժարականով և, ընդհանրապես, հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես դա կանեմ հաջորդ վայ...