«Եթե ԼՂ-ում ընդհանուր պայմանավորվածությունն ու ըմբռնումը պահեին, այդպես չէր լինի». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցման մասին իր՝ ավելի վաղ արած հայտարարություններին․
«Մենք նշաձողը ցածրացրինք, փորձեցինք ցածրացնել, ընդ որում՝ մի գաղտնիք բացեմ՝ ԼՂ գործընկերների հետ համաձայնեցված։ Բայց փոխարենն ինչ տեղի ունեցավ․ մենք ցածրացրինք, ԼՂ-ն բարձրացրեց։ Այստեղ է պրոբլեմը»,- ասել է նա՝ հավելելով, որ ԼՂ-ն դա արել է հայաստանյան ընդդիմության քաջալերմամբ․
«Եթե նրանք մեր ընդհանուր պայմանավորվածությունն ու ըմբռնումը պահեին, այդպես չէր լինի»,- նշել է վարչապետը՝ հավելելով․ «Մենք ասել էինք, որ միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի։ Այո, միջազգային հանրությունը Սոֆիայում, ըստ էության, միջազգային մեխանիզմի շրջանակներում հանդիպում էր առաջարկել ԼՂ-ին։ Ինչո՞ւ չգնացին, որովհետև ԼՂ-ին արգելեցին գնալ։ Ո՞վ արգելեց։ Այ դա ոչ մեկը չգիտի»։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը. Aravot
Համացանցում քիչ առաջ տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իբր Հակարիի կամրջի մ...
ՄԻԵԴ-ն ի օգուտ ՀՀ-ի 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ...
Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Այս նախագծի իրակա...
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չի հրաժարական տալիս
«Եթե ես իմանամ, որ իմ հրաժարականով և, ընդհանրապես, հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես դա կանեմ հաջորդ վայ...