Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են Կասպից ծովում համատեղ զորավարժություններ անցկացնել
Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերը պայմանավորվել են համատեղ զորավարժություններ անցկացնել Կասպից ծովում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Սուբհան Բեքիրովի և Իրանի ռազմածովային ուժերի ռազմածովային գործողությունների հրամանատար Մոհամմեդ Ռեզա Խազայիի հանդիպման ժամանակ։
«Քննարկվել են նաև երկու երկրների ռազմածովային ուժերի միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները», - գրված է կայքում։
Զորավարժությունների անցկացման ժամկետները չեն նշվում։
Հիշեցնենք՝ երկու երկրների հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի սահմանների մոտ։ Հունվարին զինված հարձակում էր տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել էր դեպանատան անվտանգության պետը, նրա երկու գործընկերները վիրավորվել էին: Միջադեպից հետո Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել է իր գործունեությունը և տարհանել դեսպանատան աշխատակիցներին:
Այնուհետև Իրանի ռազմական ինքնաթիռը մի քանի անգամ խախտել է Ադրբեջանի օդային տարածքը։ Ավելի ուշ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները նոտաներ են փոխանցել՝ միմյանց մեղադրելով ագրեսիվ հռետորաբանության մեջ։
Ապրիլին Ադրբեջանի իշխանությունները անցանկալի անձ (persona non grata) էին հայտարարել Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների, պատասխան քայլ էր ձեռնարկել նաև իրանական կողմը: Ադրբեջանում գործողություններ են իրականացվել նաև Իրանի հատուկ ծառայությունների համար աշխատող գործակալներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կ...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանը կրակել է դիրքերի անձնակազմին սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունի...
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահացել է ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացածը ծառայել է Գեղարքունիք...