«Սահմանը մեր բոլորի շնորհիվ է ամրանում». Սոթքի համայնքապետը դիմել է արցախցիներին
Արցախից բռնի տեղահանված մեր քույր-եղբայրներին սահմանամերձ գյուղեր ուղղորդելիս ճիշտ ինֆորմացիա տալու համար Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը դիմել է արցախցիներին։
«Սահմանամերձ գյուղում ապրող ընտանիքներին հիմա տրվում է 16 000 000 դրամ՝ զրոյից տուն կառուցելու համար։ Սա հույս է ներշնչում, որ ընտանիքը որոշ ժամանակ անց կապրի ոչ թե վարձով կամ ուրիշի տանը, այլ կունենա իր սեփական տունը։
Սահմանում ապրող մարդկանց կոմունալ վճարներն էլ կիսով չափ կատարում է պետությունը։
Այստեղ նաև անասուն պահելու, հողագործությամբ զբաղվելու հնարավորություններ կան, որոնք առաջին փուլում կօգնեն մարդկանց ոտքի կանգնել։
Սիրելի՛ արցախցիներ, ես` որպես սահմանամերձ գյուղում ապրող մարդ, շատ լավ հասկանում եմ ձեր մտահոգությունները սահմանին մոտ ապրելու հետ կապված։ Բայց սահմանը մեր բոլորի շնորհիվ է ամրանում։
Մենք պարտավոր ենք միասնական լինել, իրար օգնելով հաղթահարել էս մեծ դժվարությունը։
Հենց միասնական լինելը, իրար ցավով ապրելը, ապրումակցելը մեզ կօգնի ոտքի կանգնել»,- Facebook-ում գրել է Խաչատրյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է կրկին ավտոբուսներ ուղարկել ԼՂ». Սանոսյան
Վերջին անգամ 46 ավտոբուս է ուղարկվել Ստեփանակերտ, որոնցով Հայաստան կարող էր գալ շուրջ 2000 քաղաքացի, սակայն եկել է մոտ 1...
Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից առևանգվածներին. նոր գերեվարվածների տվյալները հավաքագրվում են
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից գերեվարված Ռուբեն Վարդանյանին, Լևոն...
ԼՂ-ից տեղահանվածները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռ...
ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվեհամարները բացվելու են անվճար. Նազելի Բաղդասարյան
Այս շաբաթվանից սկսվելու է 100-հազարական դրամների բաշխման գործընթացը: Բանկային քարտ չունեցողները պետք է բանկային հաշիվ բա...