Այսօր նախատեսվում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը
Այսօր Արցախի ու Բաքվի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումն է տեղի ունենալու։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մանրամասներ դեռ հայտնի չեն, Արցախի իշխանությունները չեն մեկնաբանել այս լուրը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպումը նախատեսվում է Ստեփանակերտում։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այցելելու է Ստեփանակերտ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ Հիշեցնենք, որ նրան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշանակել է Արցախի հարցով աշխատանքային խմբի ղեկավար։ Սա Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների արդեն 4-րդ նման հանդիպումը կլինի։
Հավելենք՝ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական ագրեսիայից հետո առաջին հանդիպումը Բաքվի ու Ստեփանակերտի միջև տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին Եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդ հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերին 29-ին՝ դարձյալ Եվլախում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի երեք նախագահները հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձե՞լ են Հայաստան․ ԶԼՄ
Արցախի նախկին նախագահները Հայաստանում են: Այս մասին տեղեկանում ենք ArmLur․am-ից։ Նշվում է, որ բանակցությունների և ձ...
Արցախի նախկին նախագահները Ստեփանակերտից չեն հեռացել. ԶԼՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը Ստեփ...
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լե...