Արցախից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ԱՍՀ նախարարության հոգածության ներքո
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ճգնաժամային կենտրոնում ներկա պահին տեղավորվել են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված՝ առանց խնամքի, ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ հավելելով, որ խնամքի հաստատությունում գտնվող տարեցների թիվն անընդհատ փոփոխվում է։
«Կան տարեցներ, որոնց հայտնաբերում են համայնքներում, ահազանգում են մեզ և տեղավորում ենք։ Նաև լինում են հարազատներ, ովքեր իրենց բարեկամական կապերի միջոցով հայտնաբերում են իրենց տարեցին ու ընտանիքը վերամիավորվում է»,-պարզաբանել է Մանուչարյանը։
Նրա խոսքով՝ նախարարության ճգնաժամային կենտրոնում տեղավորված երեխաները հիմնականում Ստեփանակերտի խնամքի կենտրոնից են։
Նմանատիպ հոդվածներ
«Անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է կրկին ավտոբուսներ ուղարկել ԼՂ». Սանոսյան
Վերջին անգամ 46 ավտոբուս է ուղարկվել Ստեփանակերտ, որոնցով Հայաստան կարող էր գալ շուրջ 2000 քաղաքացի, սակայն եկել է մոտ 1...
Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից առևանգվածներին. նոր գերեվարվածների տվյալները հավաքագրվում են
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից գերեվարված Ռուբեն Վարդանյանին, Լևոն...
ԼՂ-ից տեղահանվածները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռ...
ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվեհամարները բացվելու են անվճար. Նազելի Բաղդասարյան
Այս շաբաթվանից սկսվելու է 100-հազարական դրամների բաշխման գործընթացը: Բանկային քարտ չունեցողները պետք է բանկային հաշիվ բա...