Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, որին արցախյան կողմը ներկայացրել են Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։
Ադրբեջանական կողմը ներկայացրել է ծնունդով Մարտակերտից պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ադրբեջանի նախագահը նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու:
Հանդիպմանը քննարկվել են հայ բնակչության վերաինտեգրման, ենթակառուցվածքների վերականգնման և գործունեության կազմակերպման հարցեր։
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Արդրբեջանի կողմից Արցախի նկատմամբ զանգվածային հարձակումից հետո կնքված հրադադարից ի վեր սա Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների երրորդ հանդիպումն է:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Արցախի երեք նախագահները հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձե՞լ են Հայաստան․ ԶԼՄ
Արցախի նախկին նախագահները Հայաստանում են: Այս մասին տեղեկանում ենք ArmLur․am-ից։ Նշվում է, որ բանակցությունների և ձ...