ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տաշքենդի օդանավակայաններից մեկի մաքսային պահեստում հզոր պայթյուն է որոտացել
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում գիշերը հզոր պայթյուն է որոտացել։ Պայթյուն է տեղի ունեցել օդանավակայաններից մեկի մաքսային պահեստում։
Հզոր պայթյունից հետո հարակից տների պատուհանները կոտրվել են, գրանցվել են ավերածություններ։ Վնասվել են նաև ավտոմեքենաներ։ Սոցցանցերի օգտատերերը նշում են, որ պայթյունի ալիքը զգացվել է մի քանի կիլոմետրից։ Շատերը ստիպված են եղել գիշերել մեքենաներում։
Միջադեպի հետևանքով զոհեր չկան, սակայն Ուզբեկստանի առողջապահության նախարարությունը հայտնում է տուժածների մասին։ Այս պահին տուժածների հստակ թիվը դեռ ճշտվում է։ Մեծ մասամբ մարդիկ հիվանդանոցներ են դիմել դեմքի վնասվածքներով։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ պայթյունի ու դրան հաջորդած հրդեհի պատճառ կարող էր դառնալ ավիաաղետը, սակայն ԱԻՆ-ը հերքել է այն՝ հայտնելով, որ պատճառը կայծակի հարվածն է եղել։
Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ պահեստում կարող էին էլեկտրական մեքենաների մարտկոցներ եղած լինել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վթարի է ենթարկվել Արցախից Հայաստան հասած 21 մարդ տեղափոխող մեքենան․ տուժածներ չկան
Արցախից Հայաստան հասած «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ եղել է 21 մարդ, քիչ առաջ վթարի է ենթարկվել Վայոց Ձորի մարզու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքի վրա հարվածի պահը
Ռուսական գիշերային հրետակոծության հետևանքով ոչնչացվել է Ռումինիայի հետ սահմանի անցակետը, որը նավահանգստային միակ անցագրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է Մեքսիկայում եկեղեցու փլուզման պահը․ 9 զոհ և 40 տուժած կա
Առնվազն 9 մարդ է մահացել Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Սյուդադ Մադերո քաղաքում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով: Եվս 4...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդառատ անձրևների պատճառով Ստամբուլի ծայրամասերը մնացել են ջրի տակ
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի ծայրամասերը մնացել են ջրի տակ: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցներ...