Հասարակություն

Խաղաղապահներն ուղղաթիռներով տեղափոխել են պայթյունից տուժած 258 արցախցու

Խաղաղապահներն ուղղաթիռներով տեղափոխել են պայթյունից տուժած 258 արցախցու

Լեռնային Ղարաբաղի 117 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 50 երեխա, շարունակում են գտնվել ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրում,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։  

«Ստեփանակերտում պայթյունի հետևանքով իրականացվել է 42 սանիտարական թռիչք, որոնց ընթացքում հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկների կողմից տարհանվել է 258 մարդ: Համաձայն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանձնվել է 14 միավոր զրահատեխնիկա, 13 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, յոթ միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 45 միավոր դաշտային հրետանային ատրճանակ, ավելի քան 4,5 հազար միավոր հրետանային զինատեսակներ, հակատանկային զենքեր և զինամթերք։ 

Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250