Բոբ Մենենդեսը և իր կինը գրավի դիմաց ազատ են արձակվել. սենատորն իրեն մեղավոր չի ճանաչել
ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ, դատարանի դահլիճում գրավի դիմաց ազատ է արձակվել կնոջ և երկու այլ մեղադրյալների հետ: Այս մասին գրում է РИА Новости–ն:
Մենենդեսից պահանջվել է 100 հազար դոլար գրավ, նրա կնոջ համար՝ 250 հազար դոլար։ Վերջիններս ենթարկվել են ճանապարհորդական սահմանափակումների։ Մասնավորապես, սենատորին թույլատրվում է արտասահման մեկնել միայն պաշտոնական գործերով։
Ամուսինները պետք է հանձնեն իրենց անձնական անձնագրերը։ Նրանք հսկողության տակ են մինչև դատը։ Հաջորդ հանդիպումը նշանակված է հոկտեմբերի 2-ին։
Նա իրեն մեղավոր չի ճանաչել կանխիկ և ոսկու ձուլակտորներով կաշառքներ ստանալու դաշնային մեղադրանքներում՝ եգիպտական շահերը գաղտնի առաջ մղելու և տեղի գործարարներին ծառայություններ մատուցելու դիմաց իր քաղաքական ազդեցությունը օգտագործելու համար:
Մենենդեսն առաջին անգամ կանգնեց Մանհեթենի դաշնային դատարանի առաջ մի քանի օր անց այն բանից հետո, երբ դատախազները հրապարակեցին մասշտաբային կոռուպցիայի մասին մեղադրական եզրակացությունը դեմոկրատ սենատորի դեմ:
Մենենդեսն ասել է, որ մեղադրանքները, թե ինքը չարաշահում է իր լիազորությունները՝ գրպանները լցնելու համար, անհիմն են։ Նա ասել է, որ վստահ է, որ կարդարացվի, և մտադրություն չունի հեռանալ Սենատից:
Դատախազներն ասում են, որ Մենենդեսը բազմիցս Եգիպտոսի «ավտորիտար» կառավարության շահերից բխող գործողություններ է կատարել: Նրանք ասել են, որ Մենենդեսը նաև փորձել է միջամտել իր գործընկերների հետ կապված քրեական հետաքննությանը, և մի դեպքում պահանջել է Նյու Ջերսիում դաշնային դատախազ նշանակել:
Նմանատիպ հոդվածներ
Նուբար Աֆեյանի կոչը՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
Ամերիկահայ հայտնի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի ...
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ Հարգելի՛ հայրենակիցներ, «Մ...
Ջո Բայդենի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդ...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...