Հասարակություն
Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը անցնում է 53 հազարը
Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 27-ի ժամը 18։00-ի դրությամբ բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 53,629 անձ, ինչպես նաև 10,985 տրանսպորտային միջոց։ Իրականացվել է 35491 անձի հաշվառում։
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
ՀՀ վարչապետի խոսնակը նշեց, որ որոշակի զննման գործընթաց է իրականացվում, երբ ԼՂ–ից հայերը հատում են Հակարիի կամուրջը։
«Միայն զննման գործըթնացից հետո է տեղի ունենում հաշվառումը Գորիսի և Վայքի կենտրոններում։ Այն անձինք, որոնք հաշվառումը բաց են թողում, այն կարող են լրացնել իրենց տեղակայման վայրերում»,– ավելացրեց Բաղդասարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իռլանդիայում տղամարդը կացնով վնասել է ամերիկյան ռազմական ինքնաթիռը
Ամառը երկարել է մեկ ամսով. Լևոն Ազիզյան
5.0
«Ապատեղեկատվություն է». ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ոստիկանական ավտոբուսի վթարից
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբինյանը` ոստիկանական ավտոբուսի վթարի մասին
1.0