Ողբերգական դեպք Երևանում. ըստ ծնողների հայտարարության 11-ամյա տղան հանկարծամահ է եղել

Սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:15-ի սահմաններում Երևանի 1-03  շտապօգնության 7-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների 71 խումբը կանչով մեկնել է Կուրղինյան փողոցի շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են երեխայի դի: 

Shamshyan. com-ի հաղորդմամբ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 11-ամյա Կարեն Դ.-ն:  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Ըստ երեխայի հարազատների՝ տղան տանը հանկարծամահ է եղել:  

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պատահարներ