ԿԽՄԿ–ն կողմերի հետ բանակցում է Արցախում արտակարգ հումանիտար գործունեության ընդլայնման շուրջ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախատեսում է ավելացնել իր անհետաձգելի մարդասիրական գործունեության ծավալները Լեռնային Ղարաբաղում և բանակցություններ է վարում որոշումներ կայացնողների հետ` սննդի և հիգիենայի պարագաների առաքման վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ԿԽՄԿ–ն։
Նշվում է, որ սեպտեմբերի 20–ին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն ռազմական էսկալացիայի հումանիտար հետևանքները դեռևս զգացվում են ողջ տարածաշրջանում:
«Մարդիկ լքել են իրենց տները, հարազատները կորցրել են կապը միմյանց հետ։ Տեղեկություններ են ստացվում մարտերում վիրավորների մասին, որոնք մինչ օրս օգնություն չեն ստացել»,– նշված է ԿԽՄԿ հաղորդագրության մեջ:
ԿԽՄԿ–ն հիշեցնում է, որ սեպտեմբերի 18–ին կառույցն առաջին անգամ կազմակերպել է բեռների՝ ցորենի ալյուրի և հիմնական դեղորայքի միաժամանակյա առաքում Լաչինի միջանցքով և Ակնայի (Աղդամ) ճանապարհով:
Այդ ժամանակից ի վեր կազմակերպությունը նաև բժշկական պարագաներ է տրամադրել զինվորական և քաղաքացիական հիվանդանոցներին: Բացի այդ, առաքել է նոր բեռներ, այդ թվում՝ այսօր բաժանել է 28000 մանկական տակդիր, 200 տաք ծածկոց ապաստարաններում գտնվող մարդկանց, որոնք ստիպված են եղել փախնել իրենց տներից: Բացի այդ, հազար լիտր դիզելային վառելիք է ուղարկվել Ստեփանակերտի բժշկական կենտրոն՝ գեներատորների անխափան աշխատանքն ապահովելու համար, ինչպես նաև 500 լիտր դիզելային վառելիք՝ քաղաքի ջրամատակարարումն ապահովող գեներատորների համար։
ԿԽՄԿ–ի աշխատակիցները սկսել են գրանցել նաև կորած երեխաներին փնտրող կամ մտերիմների հետ կապը կորցրած մարդկանց։ Տեղի բնակիչները ևս դիմում են ԿԽՄԿ՝ մահացած հարազատների մարմինների տարհանմանն աջակցելու համար։
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ այսօր 9 վիրավոր Մարտունուց տեղափոխվել է Ստեփանակերտ։ ԿԽՄԿ–ն հիվանդանոցին նաև փոխանցել է որոշակի քանակով բժշկական պարագաներ։
Նմանատիպ հոդվածներ
«Եվլախի հանդիպմանը հաջորդել է Շուշիի հանդիպումը»․ լրագրող Թաթուլ Հակոբյան
Եվլախում կայացած բանակցություններին հետևել են հայ-ադրբեջանական նոր շփումներ: Այդ մասին ֆեյսբուքում գրել է լրագրող Թաթուլ...
Արցախի ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ նամակներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադ...
Ադրբեջանական զորքերը շարժվում են դեպի Ստեփանակերտի կենտրոն. Ալեքսանդր Լապշին
7 ամիս Ադրբեջանում դատապարտված ՌԴ և Իսարյելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքում գրառել է, որ ադրբեջանական զո...
Զախարովան՝ Արցախի մասին. «Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք»
Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, ա...