ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գևորգ Ղարիբյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը (60կգ) ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

 

Գեւորգ Ղարիբյանը քառորդ եզրափակիչում մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիի հետ եւ հաղթանակի հասավ 1:1 հաշվով վերջին միավորի առավելությամբ։ Մրցակիցները միավորները վաստակել էին պասիվության շնորհիվ, բայց չէին կարողացել պարտերում հաշվի մեջ առաջ անցնել։ Գեւորգ Ղարիբյանը համառ պայքարում ադրբեջանցուն հնարավորություն չտվեց միավոր վաստակել։ 

 

Գոտեմարտի ավարտին հայ ըմբիշը բուռն արձագանքեց ադրբեջանցու նկատմամբ հաղթանակը։

Քաղաքականություն