ՊԲ ստորաբաժանումները չեն ճնշել Բաքու֊Թբիլիսի երթուղով թռիչք կատարող օդանավի GPS տեղորոշման համակարգը
Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին տարածել է թվով երրորդ ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին ժամը 20։28֊ից ժամը 20։34֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Բաքու֊Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է. հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի ոչ միայն ԱՀ օդային սահմանները հատելու, այլ անգամ դրանց մոտենալու կարիք։
Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։
Կրկին հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարումը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային հարվածներ է հասցնում. Արցախի ՊԲ
Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով...
ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի տարածած հայտարարությունը
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 19-ին` ժամը 02։4...
ՀՀ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմ...
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 13։4...