Ընտրությունների այս աննախադեպ ցածր տոկոսը շուտով կհայտարարեն որպես ժողովրդավարության բարձր մակարդակ. Ղարամյան
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը անդրադարձել է Երևանի ՏԻՄ ընտրություններին․
«Երևանում ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցության աննախադեպ ցածր տոկոսով պայմանավորված մարդամեկը շուտով կհայտարարի, որպես ձեռքբերում և այն պայմանավորված է ՀՀ-ում ժողովրդավարության աննախադեպ «բարձր» մակարդակով...»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ըստ այդ տվյալների՝ 824.250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234.553 ընտրող կամ ընտրողների 28.46%-ը:
«Սա Երևանի մասնակցության ամենացածր ցուցանիշն է։ Չեմ հիշում նման ցածր ցուցանիշ»,– ասել է Հովակիմյանը:
Նշենք, որ 2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել էր ընտրողների 43.65 տոկոսը՝ 370.323 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Քվեարկության նախնական տվյալները՝ 21:00-ի դրությամբ. ԿԸՀ նախագահ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ըստ այդ տվյալների՝ 824.250 ընտրողնե...
Հայտնի են 82 տեղամասերում հաշվարկի արդյունքները
ԿԸՀ–ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների 82 տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները: 1. Հանրային ձա...
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը. Հաջիզադե
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը: Այս մասին գրում է Говорит Москва–ն՝ հղում տալով...
ՔՊ–ն առաջատար է մի շարք ընտրատեղամասերում. Փամբուխչյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է քվեարկության նախնական...