Քաղաքականություն

«ՔՊ»–ն՝ 263 միլիոն, «Ապրելու երկիրը»՝ 87 միլիոն, «Մայր Հայաստանը»՝ 48. որքան են ծախսել քաղաքական ուժերը ընտրությունների քարոզարշավի համար

«ՔՊ»–ն՝ 263 միլիոն, «Ապրելու երկիրը»՝ 87 միլիոն, «Մայր Հայաստանը»՝ 48. որքան են ծախսել քաղաքական ուժերը ընտրությունների քարոզարշավի համար

ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրել է, թե  որքան գումար են ծախսել քաղաքական ուժերը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար:
 

 «Քաղաքացիական պայմանագիր» - ներկայացրել է 269 միլիոն 247 հազար 240 դրամ, որից ծախսել է 263 միլիոն 192 հազար 519 դրամը։

 

 «Ապրելու երկիր» - ներկայացրել է 91 միլիոն 93 հազար դրամ, որից ծախսել է 87 միլիոն 926 հազար 310 դրամ։

 

 «Մայր Հայաստան» - ներկայացրել է 48 միլիոն 609 հազար 500 դրամ, որից ծախսել է 41 853 հազար 560 դրամ։

 

 «Հանրապետություն» - ներկայացրել է 32 միլիոն 672 հազար 600 դրամ, որն ամբողջությամբ ծախսել է։

 

 «Ուժը հայրենյաց» - ներկայացրել է 32 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 32 միլիոն 389 հազար 600 դրամը։

 

 «Լուսավոր Հայաստան» - ներկայացրել է 13 միլիոն 100 հազար դրամ, որից ծախսել է 12 միլիոն 256 հազար 858 դրամ։

 

 «Ժողովրդավարական համախմբում» - ներկայացրել է 11 միլիոն 350 հազար դրամ, որից ծախսել է 11 միլիոն 303 հազար դրամը։ 

 

 «Ազգային առաջընթաց» - ներկայացրել է 10 միլիոն 432 հազար 500 դրամ, որից ծախսել է 8 միլիոն 864 հազար 144 դրամ։

 

 «Միացյալ Հայաստան» - ներկայացրել է 6 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 6 միլիոն 185 հազար 820 դրամ։

 

 «Հանրային ձայն» - ներկայացրել է 4 միլիոն 821 հազար դրամ, որից ծախսել է 4 միլիոն 250 հազար 560 դրամ։

 

 «Հաղթանակ» - ներկայացրել է 1 միլիոն 20 հազար դրամ, որից ծախսել է 998 միլիոն 200 հազար դրամ։

 

 «Հանուն սոցիալական արդարության» - ներկայացրել է 250 հազար դրամ, որից ծախսել է 230 հազար դրամ։

 

 «Հայաստանի եվրոպական» - մուծումներ և ծախսեր չի կատարել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250