Ոստիկանությունը ստացել է 30 հաղորդում, որից 3-ը՝ հանցագործության վերաբերյալ. Արմեն Մկրտչյան
Ընտրությունների օրը՝ 08։00-ից սկսած մինչև ավարտը՝ 20։00-ն, ոստիկանությունը ստացել է 30 հաղորդում, որից 3-ը՝ հանցագործության վերաբերյալ։ Այդ մասին «Լուրերին» ասել է ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։
Դրանք ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար, իսկ մնացած 27-ը հանցագործության առերևույթ հատկանիշներ չպարունակող տեղեկություններ են եղել, որոնք ստուգվում են ոստիկանության կողմից։
Ինչպես հայտնել էինք, Գլխավոր դատախազությունում գործող Աշխատանքային խումբն ամփոփել է Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ ընտրական հանցանքների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մշտադիտարկման միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները:
Նշված ժամանակահատվածում, մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրության ենթարկված ընդհանուր 22 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 7-ը եղել է մամուլի հրապարակում, 2-ը՝ սոցիալական ցանցերում կատարված գրառում, 4-ը՝ դիտորդական առաքելության, 4-ը՝ ֆիզիկական անձանց, 2-ը՝ ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից ներկայացված հաղորդումներ:
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 22 հաղորդումներից 13-ը, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Քվեարկության նախնական տվյալները՝ 21:00-ի դրությամբ. ԿԸՀ նախագահ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ըստ այդ տվյալների՝ 824.250 ընտրողնե...
Հայտնի են 82 տեղամասերում հաշվարկի արդյունքները
ԿԸՀ–ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների 82 տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները: 1. Հանրային ձա...
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը. Հաջիզադե
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը: Այս մասին գրում է Говорит Москва–ն՝ հղում տալով...
ՔՊ–ն առաջատար է մի շարք ընտրատեղամասերում. Փամբուխչյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է քվեարկության նախնական...