«Հայաստանը ձգտում է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը». Խաչատուրյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ հիմնական տարաձայնությունները վերաբերում են ԼՂ-ին։
«Եկեք շատ մանրամասներ չբացենք, որովհետև իրականում շատ դեպքերում մեր տարբեր հայտարարություններ և մեկնաբանություններ հօգուտ չեն լինում, որովհետև հակառակորդ կողմն անընդհատ հղում է անում ՀՀ տարբեր պաշտոնյաների տարբեր մեկնաբանությունների»,- ասել է նա։
Ըստ Խաչատուրյանի, Հայաստանը ձգտում է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։
«Որպեսզի անընդհատ, հերթական անորոշ իրավիճակում չհայտնվենք, թե սահմանին կարող է զորքեր կուտակվեն, կարող է՝ չկուտակվեն, այլ ունենանք վստահելի միջավայր, որտեղ վաղվա հետ կապված, սահմանների անձեռնմխելիության, մեր ինքնիշխանության կորստի հետ կապված խնդիրներ չունենանք»,- ասել է նա։
Վահագն Խաչատուրյանը նաև նշել է, թե ինքը պարբերաբար տեղեկացվում է բանակցային մանրամասների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները
ԿԸՀ տվյալներ. բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները 1. Հանրային ձայն - 22․431 (9.68%) 2. ՔՊ - 75․463 (32.57%) 3. ԱՀԿ - 2595...
«Ադրբեջանը ստեղծել է լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում». Բեգլարյան
Ադրբեջանը վերահսկողության տակ է առել ԼՂ-ի որոշ համայնքներ, ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ ևս, հայտնել է ԼՂ նախկի...
Ադրբեջանի պահանջած ցուցակի մասին տեղյակ չեմ. առջևում սպասվում է ծանր որոշումների կայացում. Դավիթ Բաբայան
Մամուլը գրել էր, որ ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության առջև հստակ խնդիր է դրել, որ պետք է իրեն տրամադրի այն մարդկա...
Արցախի ներկայացուցիչն ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ Նովոստի
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամա...