«Լեհաստանը արգելում է ՌԴ-ում գրանցված մարդատար ավտոմեքենաների մուտքն իր տարածք». Կամինսկի
Լեհաստանը կիրակի օրվանից արգելում է Ռուսաստանում գրանցված մարդատար ավտոմեքենաների մուտքն իր տարածք: Այս մասին լրագրողներին հայտնել է ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկին:
«Կապված սեպտեմբերի 8 - ին Եվրահանձնաժողովի առաջարկությունների հրապարակման հետ, որոնք վերաբերում են ԵՄ տարածք Ռուսաստանում գրանցված ավտոմեքենաների մուտքի արգելքին, Լեհաստանի սահմանին այդ արգելքը կգործի վաղվանից եւ ուժի մեջ կմտնի այսօր կեսգիշերին», - ասել է Կամինսկին:
Եվրոպական հանձնաժողովը սեպտեմբերի 8-ին պարզաբանում է հրապարակել, որում հայտնել է, որ ԵՄ Խորհրդի կողմից Ռուսաստանի նկատմամբ դեռևս 2022 թվականին սահմանված պատժամիջոցները տարածվում են նաև Ռուսաստանի քաղաքացիների անձնական ավտոտրանսպորտի վրա, որոնք ունեն ռուսական հաշվառման համարներ, և, համապատասխանաբար, ՌԴ քաղաքացիները չեն կարող անձնական մեքենաներով մուտք գործել Եվրամիության տարածք նույնիսկ տուրիստական նպատակներով և նույնիսկ կարճ ժամանակով։
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները
ԿԸՀ տվյալներ. բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները 1. Հանրային ձայն - 22․431 (9.68%) 2. ՔՊ - 75․463 (32.57%) 3. ԱՀԿ - 2595...
«Ադրբեջանը ստեղծել է լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում». Բեգլարյան
Ադրբեջանը վերահսկողության տակ է առել ԼՂ-ի որոշ համայնքներ, ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ ևս, հայտնել է ԼՂ նախկի...
Արցախի ներկայացուցիչն ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ Նովոստի
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամա...
ԼՂ-ում խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել. մանրամասներ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել։ Այս մասին հայտնել է ՌԴ իրավապահ մար...