Մահացել է Պակիստանի Կենտրոնական բանկի առաջին կին նախագահը

Պակիստանի Կենտրոնական բանկի առաջին և միակ կին նախագահ, երկու անգամ ֆինանսների նախարարի պարտականությունները կատարած Շամշադ Ահթարը մահացել է 71 տարեկանում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ֆինանսների նախարարությանը։


Մահվան պահին Ահթարը զբաղեցնում էր Պակիստանի ֆոնդային բորսայի նախագահի պաշտոնը, ինչը նրան կարեւոր դեր էր հատկացնում Պակիստանի դրամավարկային քաղաքականությունում, ֆինանսների կառավարման եւ կապիտալի շուկաների ոլորտում։


Նա եղել է Պակիստանի Պետական բանկի կառավարիչը 2006-2009թթ․, իսկ հետո գլխավորել է ֆինանսների նախարարությունը ժամանակավոր կառավարություններում 2018 եւ 2024թթ․ համընդհանուր ընտրությունների նախօրիեն։


Տեղի լրատվամիջոցները տեղեկացրել են, որ նա մահացել է սրտի կանգից։


Ահթարը, որը համարվում էր Պակիստանի միջազգային մակարդակի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկը տնտեսական քաղաքականության ոլորտում, զբաղեցրել է նաեւ ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Համաշխարհային բանկի փոխնախագահի, իսկ ավելի վաղ աշխատել է Զարգացման ասիական բանկում։

Քաղաքականություն