Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց. ունեցանք 200 զոհ. Մարուքյան
Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, որի արդյունքում ունեցանք ավելի քան 200 զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով եսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետրը օկուպացված է, և չնայած միջազգային հանրության պահանջներին՝ ադրբեջանական զինուժը դուրս չի բերվել օկուպացված տարածքներից։
«Երկու օր առաջ, գնահատելով խաղաղ գործընթացի արդյունքները, ես խոսեցի վստահության ամրապնդման քայլերի մասին։ Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։
Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը և բոլոր ռազմագերիները և այլ կալանավորները պետք է ազատ արձակվեն Ադրբեջանի բանտերից»,-գրել է Մարուքյանը։
[4e3383a18f3cc45028862078c7e73703.png]
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում. Պեսկով
«Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ: Մենք դա կանենք նա...
Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար. Միլլեր
Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել...
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շ...