«Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոն պաշտոնանկ կարվի
Առաջիկա օրերին Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության («Ռոսավիացիա») ղեկավար Ալեքսանդր Ներադկոն կազատվի աշխատանքից: Известия–ին այս մասին հայտնել են ավիաընկերություններից մեկը և հաստատել տրանսպորտի նախարարության երկու բարձրաստիճան աղբյուրներ։ Ըստ հրապարակման՝ որոշումն ընդունվել է կառավարության մակարդակով։
Լրատվամիջոցի զրուցակիցներից մեկի խոսքով՝ հրաժարականը կարող է տեղի ունենալ ուրբաթ՝ սեպտեմբերի 15-ին։
Ներադկոյին փոխարինելու թեկնածուներն են նրա տեղակալ Վլադիմիր Պոտեշկինը և Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) ներկայիս ղեկավար, Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավարի նախկին տեղակալ Օլեգ Ստորչևոյը: Այս ցուցակում կարող են լինել նաև այլ թեկնածուներ։
Ալեքսանդր Ներադկոն օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ղեկավարում է 2009 թվականից։ Ինչպես գրում է Известия-ն, անցյալ տարվա մայիսին Ներադկոն նկատողություն էր ստացել կառավարությունից՝ իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Տրանսպորտի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ գործակալության ղեկավարին նկատողությունը տրվել է տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի և նախարարների կաբինետի հանձնարարականները համակարգված չկատարելու պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում մեկնարկել են ավագանու ընտրությունները
Այսօր մայրաքաղաք Երևանում անցկացվում են ավագանու ընտրություններ։ Արդեն իսկ Երևանի 12 վարչական շրջաններում բացվել են 475...
Քվեարկության նախնական տվյալները՝ 21:00-ի դրությամբ. ԿԸՀ նախագահ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ըստ այդ տվյալների՝ 824.250 ընտրողնե...
Հայտնի են 82 տեղամասերում հաշվարկի արդյունքները
ԿԸՀ–ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների 82 տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները: 1. Հանրային ձա...
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը. Հաջիզադե
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը: Այս մասին գրում է Говорит Москва–ն՝ հղում տալով...