Ջո Բայդենի որդուն մեղադրանք է առաջադրվել. նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդուն՝ Հանթեր Բայդենին մեղադրանք է առաջադրվել թմրադեղեր օգտագործելու ժամանակ ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու մեջ, հայտնում է CNN-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մեղադրական երկու կետ կապված է այն բանի հետ, որ 2018 թվականին ԱՄՆ նախագահի որդին ատրճանակ գնելիս ստել է թմրանյութ չօգտագործելու մասին։ Երրորդ հոդվածում ասվում է, որ Հանթեր Բայդենը թմրանյութ օգտագործելիս հրազեն է ունեցել: CNN-ը պարզաբանում է, որ երկուսն էլ դաշնային հանցագործություններ են։
The New York Times-ը գրում է, որ եթե Հանթեր Բայդենին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում և 750 հազար դոլար տուգանք։
Հանթեր Բայդենի նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2018թ.ին: 2023–ի ամռանը նախագահի որդին գործարքի մեջ է մտել ԱՄՆ արդարադատության նախարարության հետ, որի համաձայն նա պետք է իրեն մեղավոր ճանաչեր 2017-2018 թվականներին կատարված երկու հարկային իրավախախտումների մեջ։ Փոխարենը Հանթերի դեմ ապօրինի զենք պահելու մեղադրանքը պետք է հանվեր երկու տարուց։ Սակայն գործարքը հուլիսի 26-ին չհաստատվեց դատարանի կողմից, և գործով հատուկ դատախազ Դեյվիդ Վայսն ավելի ուշ ասաց, որ այս հարցի շուրջ բանակցությունները փակուղի են մտել և դադարեցվել։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում մեկնարկել են ավագանու ընտրությունները
Այսօր մայրաքաղաք Երևանում անցկացվում են ավագանու ընտրություններ։ Արդեն իսկ Երևանի 12 վարչական շրջաններում բացվել են 475...
Քվեարկության նախնական տվյալները՝ 21:00-ի դրությամբ. ԿԸՀ նախագահ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ըստ այդ տվյալների՝ 824.250 ընտրողնե...
Հայտնի են 82 տեղամասերում հաշվարկի արդյունքները
ԿԸՀ–ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների 82 տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները: 1. Հանրային ձա...
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը. Հաջիզադե
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը: Այս մասին գրում է Говорит Москва–ն՝ հղում տալով...