ՀՀ-ն ու ԼՂ-ն սիամական զույգերի նման են. Ջոն Էյբներ
Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության հիմնադիր, նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ Հայաստանում է Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբները։
Ըստ նրա, էթնիկ զտման մեթոդները կարող են փոխվել կախված միջազգային իրավիճակից, սակայն էթնիկ զտումներն այսօր շարունակական բնույթ են կրում և, կարծես, գերտերությունները սատարում են Ադրբեջանին՝ հասնելու այդ նպատակին։
«Նրանք կցանկանային դա անել առանց արյունահեղության, սարսափազդու տեսարանների՝ տարածված ԶԼՄ-ներով։ Միջազգային հանրության կողմից ոչինչ չես լսում ինքնորոշման իրավունքի մասին։ Սա օրակարգից դուրս է հանվել, խոսում են ինտեգրված Ադրբեջանում հայերի իրավունքներից։
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները սիամական զույգերի պես մի պատկեր են, նրանցից յուրաքանչյուրն ունի իր բնավորության գծերը, հատկանիշները, բայց նրանք համաստեղծված են, նրանց կենսական օրգանների մի մասը ԼՂ-ում են, մի մասն՝ այստեղ։ Այս երկու զույգերին միմյանցից բաժանելու ցանկացած փորձ հավանական է, որ արդյունքում զոհ կգնա ոչ միայն ավելի թույլ ու տկար զույգը, այլ երկու մասն էլ չեն կարողանա ապրել այդուհետ»,- ասել է Ջոն Էյբները։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում. Պեսկով
«Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ: Մենք դա կանենք նա...
Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար. Միլլեր
Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել...
Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. ԱՀ ՄԻՊ
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում ՝ երեխաներ»,- գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփ...
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...