«Մեկ դահլիճի վերանորոգման համար 5 մլն 345 հազար դրամ». «Հրապարակ»
«Ազգային ժողովում դարձյալ վերանորոգումների շրջան է, հիմնովին «ռեմոնտ» է արվել և նորագույն սարքավորմամբ համալրվել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի դահլիճը: Եվս երեք նման դահլիճ պետք է նորոգվի, որոնք ծառայում են մշտական հանձնաժողովներին, այստեղ են նիստերն անցկացվում։ Նորացվել է նաև գույքը։
Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Լրատվականը նաև ԱԺ-ից տեղեկացել է, որ դահլիճների վերանորոգման և կահավորման աշխատանքներն իրականացվել և իրականացվելու են 2023 թվականի բյուջետային միջոցներով՝ ընթացիկ նորոգումների համար նախատեսված հատկացումներով, մեկ դահլիճի կահավորման և վերանորոգման համար ծախսվել է 5 մլն 345 հազար դրամ, ենթադրվում է՝ մյուս երեքի համար էլ գրեթե նույնքան գումար կծախսվի, իսկ թվայնացումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։ Խոսքը մասնավորապես դահլիճների համակարգիչների, էկրանների, կոնֆերանս-համակարգերի, խոսափողների, սերվերների եւ տեսախցիկների ու դրանց ավտոմատ կառավարման համակարգերի մասին է։
Նշվում է, որ եթե նախկինում այս սենյակներում ընդամենը մեկ ֆիքսված տեսախցիկ էր աշխատում՝ ապահովելով նիստերի ուղիղ հեռարձակումը՝ ընդհանուր կադրով, ապա այժմ՝ նոր թվայնացումից հետո, երեք տեսախցիկ է աշխատում և ելույթ ունեցող պատգամավորներին ցուցադրում է կադրում»:
Նմանատիպ հոդվածներ
G20-ի գագաթնաժողովից հետո կանադական պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ տուն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն G20-ի գագաթնաժողովից հետո չի կարողացել մեկնել Հնդկաստանից՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրն...
Մենք չենք ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները. Վրաստանի հայտարարությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն չի ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն «Քոչարին» ներկայացնում է որպես ադրբեջանական պար, իսկ հետո ջնջում հրապարակումը
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ն ժամեր առաջ ինստագրամյան իր պաշտոնական էջում հրապարակում էր արել, որտեղ Քոչարին վերագրում էր որպես ադրբեջանա...
«Բաքուն գնահատում է ՀՀ ղեկավարության քաղաքական կոմպետենտությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Ալիև
Նախկինում Հայաստանի ղեկավարությունը հայտարարում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»,- այդ...