Կատոկավարը Աբովյան-Երևան սահմանագծին կոտրել է 3 բետոնե էլեկտրասյուն և կողաշրջվել
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի և Կոտայքի մարզերի սահմանին: Ժամը 20:20-ի սահմաններում ասֆալտապատման համար օգտագործվող գլորանը (կատոկ) դեռևս անհայտ հանգամանքներում Դուրյան 15 փողոցում բախվել է բետոնե 2 էլեկտրասյուների և Կոտայքի մարզից առաջ ընթանալով կողաշրջված վիճակում հայտնվել Երևանի վարչական տարածքում:
Ինչպես հայտնում է shamshyan-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
2 էլեկտրասյուներից բացի ևս 1 էլեկտրասյուն, որը եղել է բնակչի սեփական տան տարածքում, նույնպես կոտրվել է: Այդ ամենի հետևանքով էլեկտրալարերը նույնպես պոկվել են մի մասը թափվել է, մի մասն էլ մնացել է օդում կախված:
Այս պահին էլեկտրացանցի աշխատակիցները տապալված սյուների վրայից հեռացնում են էլեկտրահաշվիչի տուփերը, թափված էլեկտրալալերը և փորձում են անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ կատարեն, որպեսզի ժամերի ընթացքում տապալված սյուները փոխարինվեն նորով և էլեկտրամատակարարումը վերականգնեն:
Պարեկային ծառայությունը պարզում են կատոկավարի ինքնությունը: