Պատահարներ

FAW բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլխիվայր հայտնվել դաշտում

Unknown 1 րոպե 115 դիտում
FAW բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արման Ս.-ն իր վարած Faw մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արման Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: 
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ 2 վերամբարձ կռունկներով դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250