Արարատ Միրզոյանին ՔՊ-ականները այլևս առաջվա պես չեն վերաբերվում. «Ժողովուրդ»
Երեկ հայրենի գործադիրը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկել էր խորհրդարան՝ պատգամավորների հարցերին պատասխանելու: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՔՊ-ականները Փաշինյանին ու բոլոր նախարարներին, բացի արտգործնախարար Արարատ Միրզոյանից, շատ ջերմ ընդունել են, հատուկ դիմավորել են նրանց, մինչև նիստի սկսելը առանձին զրույցներ ունեցել նախարարների հետ: Միրզոյանը, սակայն, ԱԺ եկել է նիստը սկսվելուց քիչ առաջ ու ավարտվելուն պես հեռացել:
ՔՊ-ականները առանձնապես չեն էլ շփվել նրա հետ, անգամ թիմում նրա մտերիմներն այլևս առաջվա ջերմությամբ չեն շփվում նրա հետ: Արարատ Միրզոյանն էլ իր հերթին շատ սառն է եղել թիմակիցների հետ, չի շփվել նրանց հետ։ Ըստ օրաթերթի՝ 44-օրյա պատերազմից հետո, մասնավորապես՝ նոյեմբերի 9-ի ուշ գիշերը՝ կառավարության շենքում տեղի ունեցած ծեծից հետո, Արարատ Միրզոյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները ծայրահեղ լարվել են՝ չնայած նրան, որ մինչ այդ Միրզոյանը Փաշինյանի համար եղել է ամենավստահելի մարդը ՔՊ-ում:
Նմանատիպ հոդվածներ
G20-ի գագաթնաժողովից հետո կանադական պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ տուն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն G20-ի գագաթնաժողովից հետո չի կարողացել մեկնել Հնդկաստանից՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրն...
Մենք չենք ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները. Վրաստանի հայտարարությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն չի ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն «Քոչարին» ներկայացնում է որպես ադրբեջանական պար, իսկ հետո ջնջում հրապարակումը
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ն ժամեր առաջ ինստագրամյան իր պաշտոնական էջում հրապարակում էր արել, որտեղ Քոչարին վերագրում էր որպես ադրբեջանա...
«Բաքուն գնահատում է ՀՀ ղեկավարության քաղաքական կոմպետենտությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Ալիև
Նախկինում Հայաստանի ղեկավարությունը հայտարարում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»,- այդ...