Վրաստանում ռազմաբազա տեղակայելու ԱՄՆ-ի առաջարկության մասին լուրերը կեղծ են․ Թբիլիսին հերքել է
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ընդդիմադիր հեռուստաալիքի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե ԱՄՆ-ն Թբիլիսիին առաջարկել է բանակցություններ սկսել երկրում ամերիկյան ռազմաբազա տեղակայելու շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:
«Նշված տեղեկատվությունը տարածվում է քաղաքականապես կանխակալ անձի կողմից, ինչն այնուհետև առանձին ԶԼՄ-ների և քաղաքականապես ոչ օբյեկտիվ անձանց կողմից օգտագործվում է ապատեղեկատվության քարոզարշավ իրականացնելու համար», - ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության սեպտեմբերի 13-ի հայտարարության մեջ:
Նախօրյակին ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքը հաղորդել էր, թե Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի ամիս առաջ Վրաստան այցելած ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն առաջարկել էր բանակցություններ վարել ռազմաբազա տեղակայելու շուրջ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Օսթինը մերժում է ստացել Վրաստանի իշխանություններից, սակայն վրացական իշխանությունները թաքցրել են այդ փաստը։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն. USAID-ի ղեկավար
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգայ...