Հաջիևը պատասխանել է Մենենդեսի՝ Արցախի շրջափակման մասին հայտարարությանը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել է ամերիկացի սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսին:
«Կոռուպցիայի լուրջ մեղադրանքներին պատասխանելու փոխարեն, կոնգրեսական Մենենդեսը ստում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ կեղծ տեղեկատվությամբ և կեղծ լուսանկարով: Լուսանկարում պատկերված անձը մահացել է քաղցկեղից։ Հայերն իրենք ամաչում են օգտագործել այդ անթաքույց սուտը բժշկական ապացույցներ ներկայացնելուց հետո։ Նման լոբբիզմը, «փողը խոսում է» մոտեցումը, բացահայտ սուտը և ռասիստական ատելությունը ադրբեջանցիների նկատմամբ վնասում են ԱՄՆ Կոնգրեսի իմիջին և գլոբալ հեղինակությանը», - նշել է Հիքմեթ Հաջիևը։
Հիշեցնենք, որ Մենենդեսը երեկ Սենատի նիստում նախազգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն ունի ցեղասպանության բոլոր նշանները։ Նա ներկայացրել է Արցախում սովամահության առաջին զոհի լուսանկարները և շեշտել՝ Ադրբեջանի վարչակարգը ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն. USAID-ի ղեկավար
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգայ...